charset="UTF-8"> Հաջողակ մարդիկ պատմել են իրենց ամենակարևոր 4 սովորությունների մասին

Հաջողակ մարդիկ պատմել են իրենց ամենակարևոր 4 սովորությունների մասին

Բոլոր մարդիկ տարբեր են, յուրաքանչյուրն ունի իր սովորություններն ու նախասիրությունները: Բայց կան բաներ, որոնք միացնում են հենց հաջողակ մարդկանց:

Նրանց կյանքում ամենակարևոր ժամանակահատվածն առավոտն է: Ի՞նչ պետք է հասցնել առավոտյան:

 

Շարժում

Օրը պետք է սկսել շարժվելուց: Ինքներդ կարող եք ընտրել ակտիվության ցանկացած տեսակ: Այն չպետք է լինի երկար և հոգնեցնող: Այստեղ ամենակարևորը՝ հաճույք ստանալն է:

 

Մեդիտացիա

Այստեղ ամեն ինչ պարզ է: Պատք չե մի անգամից վեր կենալ անկողնուց: Մի երկու րոպե անցակցրեք մեդիտացիոն վիճակում: Ձեզ կօգնի հաճելի երաժշտությունը: Այդպես ձեր մտքերը կհանգստանան և կկենտրոնանան ամենակարևորի վրա:

Այն նաև նպաստում է ուղեղի բջիջների վերականգնմանը: Մի քանի րոպեում կարող եք ձեզ հանգստացած զգալ:

 

Կիտրոնով ջուր և թեթև նախաճաշ

Սենյակային ջերմաստիճանի մի բաժակ կիտրոնով ջուր խմեք դատարկ ստամոքսին: Որոշ ժամանակ անց կարելի է անցնել նախաճաշին: Առողջ նախաճաշի տարբերակներ են. կաշա՝ չրով, կանաչիով ձվածեղ, պանրով կամ ավոկադոյով թոսթ: Սուրճ ցանկալի է խմել նախաճաշից 20-30 րոպե անց:

 

Պլանավորում, նպատակների որոշում

Նպատակների մասին խոսելու փոխարեն ավելի լավ է գրի առնել դրանք: Այդպես մենք տրամադրված ենք լինում դրանց իրականացմանը: Պետք է մեծ երազանք ունենալ, բայց դրա իրականացումը քիչ-քիչ պլանավորել՝ բաժանելով այն փոքր քայլերի:

 

Միշտ պետք է սկսել ինչ-որ բանից, և այս քայլերը հիանալի ստարտափ են:

Like this post? Please share to your friends: