charset="UTF-8"> Համակարգչի լուսավորությունը ազդում է մարդու քնի վրա

Համակարգչի լուսավորությունը ազդում է մարդու քնի վրա

Համակարգիչները, հեռախոսները, նոութբուքները, և այլ սարքավորումներ արտացոլում են կապույտ լույս, ինչը պարկերին թույլ է տալիս ավելի նկատելի լինել:

Մարդկային ուղեղը դա  ընկալում է որպես ցերեկային լույս:

<

Մանչեսթերյան համալսարանի հետազոտական թիմը պարզել է, որ համակարգչի լուսավորությունը ազդում է մարդու  քնի վրա և մշակել է մի մեթոդ, որն աչքի համար աննկատ է դարձնում հագեցած էկրանի կապտականաչավուն լույսերը:

Նրանք հույս են հայտնել, որ կարող են պայքարել «հեռախոսային անքնության» դեմ:

Ցիան-գունային տարածություն կանաչի և կապույտի միջև, ալիքի երկարությունը 450-500 նմ:

Ըստ կենսաբանների՝ այդ տարածությամբ լուսավորությունը խոչընդոտում է  մելատոնինի արտադրությունը (կենսառիթմերը կարգավորող, մաշկի գունավորման վրա ազդող, «քնի» հորմոն), ինչը կարող դառնալ այն  գաղտնի գործոնը, որն անքնություն է առաջացնում:
Լույսի ազդեցությունը փոփոխվում է նույնիսկ այն դեպքում, երբ մարդկային աչքը չի նկատում կանաչ-կապույտ լուսավորության գունային ինտենսիվ  փոփոխությունը:

Փորձագետների աշխատանքը հրապարակվել է «Սլիիփ»  ամսագրում, որտեղ նշվում է, որ ժամանակակից հեռախոսները հնարավորություն  ունեն նվազեցնել վառ լուսավորությունը, սակայն դրա հետ մեկտեղ փոփոխվում է նաև  գունային գամման:

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գոյություն ունի լուսավորությունը թուլացնելու մի տարբերակ, որը պահպանում է էկրանի  պայծառությունն ու հագեցածությունը: Փորձերի արդյունքներով պարզվել է, որ մարդիկ չեն զգացել, թե ինչպես է շտկվել իրենց համակարգիչների էկրանների կապտականաչավուն լույսերի ազդեցությունըՙ ավելի անվտանգ դառնալով մարդու առողջության համար, բայց միևնույն ժամանակ մարդիկ ավելի շուտ են սկսել քնել:

Լավագույն տարբերակը հեռախոսի կամ համակարգչի լույսը համապատասխանեցնելն  է տվյալ ժամանակաhատվածում եղած լուսավորության աստիճանին:

doctors.am

Like this post? Please share to your friends: