Հայֆայի համալսարանի գիտնականները Նեգեվ անապատի կենտրոնում գտնվող բյուզանդական եկեղեցում հայտնաբերել են Հիսուս Քրիստոսի պատկերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մասնագետները այդ պատկերը հայտնաբերել են քրիստոնեական ավերված եկեղեցու առաստաղին: Համարվում է, որ այդ եկեղեցին կառուցված է եղել մ.թ.ա 350 թվականին: Հնագետները նշում են, որ Քրիստոսի պատկերը տարբերվում է աշխարհում տարածված պատկերից:
Նկարում երիտասարդ տղամարդու պատկեր է` առանց մորուքի, կարճ գանգուր մազերով, մեծ աչքերով, երկար քթով: