charset="UTF-8"> Ինչպես տնային պայմաններում հարթեցնել մազերը՝ կերատինային հարթեցման ու լամինացիային հավասարազոր

Ինչպես տնային պայմաններում հարթեցնել մազերը՝ կերատինային հարթեցման ու լամինացիային հավասարազոր

Այսօր աղջիկները մեծ գումարներ են տալիս վարսերի կերատինային հարթեցման ու լամինացիայի համար: Բայց կա՞ արդյոք դա անելու ավելի մատչելի տարբերակ: Գեղեցկության սրահում գործընթացը կատարվում է հետևյալ կերպ: Նախ մազերը սնուցում են օգտակար նյութերով, ապա դրանց վրա յուղ լցնում, որը մազերի վրա թաղանթ է ստեղծում: Այնուհետև մազերն ամրացնում են շատ տաք բռնիչներով: Արդյունքը ցնցող է, վարսերի տեսքը` հիանալի, սակայն հետո պաշտպանիչ թաղանթը դուրս է գալիս, իսկ այրված մազերը մնում են, և կրկնակի լամինացիա ստիպած ես լինում անել ամեն դեպքում:

Առաջարկում ենք տնային լամինացիայի բնական բաղադրատոմս:

Ի՞նչ է անհրաժեշտ`

  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 100 գրամ կոկոսի կաթ, ոչ թե յուղ
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 5 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա

Օգտագործման եղանակը`

Օսլան խառնել կիտրոնի հյութի հետ, խառնուրդը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կոկոսի կաթը և ձիթապտղի յուղը: Տաքացնել, բայց թույլ չտալ, որ եռա: Երբ զանգվածը պնդանա, քսել մաքուր, խոնավ վարսերին, տարածել դրանց ողջ երկայնքով, վրայից կրել պոլիէթիլենային գլխարկ ու փաթաթել սրբիչով: Թողնել 45 րոպե, լվանալ սուլֆատ չպարունակող շամպունով: Էֆեկտը ցնցող կլինի: Վարսերը կդառնան փայլուն, մետաքսյա, ենթարկվող:

Like this post? Please share to your friends: