charset="UTF-8"> Ինչի՞ց է, որ քնած ժամանակ ընկնելու զգացողություն ենք ունենում

Ինչի՞ց է, որ քնած ժամանակ ընկնելու զգացողություն ենք ունենում

Հաճախ, երբ քնած ենք լինում մենք արթնանում ենք, սակայն, ոչ թե վատ երազից, այլ անհասկանալի զգացողությունից: 5-10 րոպե խորը քուն մտնելուց հետո, մենք արթնանում ենք, և մեզ թվում է, որ ընկանք բարձրությունից:

Նման զգացողություն ունենում են բոլորը, բայց այս ամենի պատճառները մինչև հիմա քննվում են: Այս ֆենոմենը հայտնի է հիպնոգոգիկ ջղաձգություն անվանումով:

Այս երևույթը հստակ սահմանում չունի, քանի որ գիտնականները մինչև վերջ չեն կարողանում բացահայտել իրողությունը:

Հաճախ այս երևույթը տեղի է ունենւոմ այն ժամանակ, երբ մարդը չափազանց հոգնած է ու արագ քնում է:

Քնի ժամանակ կյանքի համար կարևոր գործոնները դանդաղ են աշխատում, իսկ արյան շրջանառությունը քնի ընթացքում ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում:

Այդ իսկ պատճառով օրգանիզմը չի կարողանում արագ արձագանքել կյանքի համար կարևոր պարամետրերի փոփոխությանը, ինչի հետևանքով առաջանում է ընկնելու կամ <<մահանալու>> վախը:

Գլխուղեղի ներքին կենտրոնները կատարվածը որպես մահ են ընկալում, բայց իրականում ամեն բան այլ է: Գլխուղեղի կողմից ուղարկված ազդակները արյան մեջ քիմիական նյութ ու հորմոններ են ավելացնում, ինչից մենք կտրուկ արթնանում ենք ու նույնսիկ սկսում դողալ:

Like this post? Please share to your friends: