charset="UTF-8"> Ի՞նչ տեսք ուներ Գառնու հեթանոսական տաճարը վերականգնումից առաջ

Ի՞նչ տեսք ուներ Գառնու հեթանոսական տաճարը վերականգնումից առաջ

Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին կառուցեց Գառնու տաճարը, որը 1679 թվականին խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակները մինչև 20-րդ դարն ընկած էին տաճարի շուրջը. դա հնարավոր է դարձրել տաճարի վերակազմությունն իր նախնական տեսքով։

Գառնի տաճարի վերականգնման նախագիծը ՀԽՍՀ կառավարությունը հաստատել է 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվել են վերականգնման աշխատանքները՝ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարությամբ։ Վերականգնումն ավարտվել է 1975 թվականին՝ տաճարի կառուցումից 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

Թե ինչ տեսք է ունեցել Գառնու հեթանոսական տաճարը վերականգնումից առաջ, դիտեք ստորև:

Աղբյուր՝ mamul.am

Like this post? Please share to your friends: