Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի այցը Հայաստան գրավիչ էր ոչ միայն նրանով, որ առաջին անգամ էր պաշտոնական այցով Կանադայի վարչապետը ժամանում մեր երկիր, այլ նաև նրա՝ գուլպաների հանդեպ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքով: Վերջինս հայկական մամուլում շատ քննարկվեց և բոլորի համար պակաս հետաքրքիր չէր, թե ի՞նչ գուլպաներ էր կրելու Թրյուդոն այցի ընթացքում: Ինչպես արդեն հայտնել ենք, նա հայկական դրոշը խորհրդանշող գույներով գուլպա նվեր ստացավ, բայց երևի նախընտրեց այն պահել ավելի հարմար առիթի ժամանակ և ՀՀ նախագահի հետ հանդիպմանը բոլորովին այլ՝ ավելի զուսպ գուլպայով ներկայացավ:
armdaily.am
Ի՞նչ գուլպաներով էր Կանադայի վարչապետը Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ
