charset="UTF-8"> Ի՞նչն է գրավում ֆիլիպինցիներին Հայաստանում. Al Jazeera

Ի՞նչն է գրավում ֆիլիպինցիներին Հայաստանում. Al Jazeera

Ինչպես Al Jazeera-ում գրում է Մեգան Լակոբինի դե Ֆազիոն՝ 2014-ից ի վեր Ֆիլիպիններից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 674-ից հասել է 22,000-ի, նրանցից մի մասն էլ մշտական բնակություն են հաստատում Հայաստանում:

Facebook-ում Filipino Community in Erevan City խումբը շուրջ 1300 անդամ ունի: Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատան տվյալներով` վերջին մի քանի տարվա ընթացքում մոտ 300 ֆիլիպինցիներ մշտական բնակություն են հաստատել Երևանում:Հեղինակը գրում է, որ Հայաստան այցելող ֆիլիպինցիների մեծ մասն արտագնա աշխատողներ են ԱՄԷ-ում, Քատարում, Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում: Պարսից ծոցի երկրներում գործող օրենքները պարտավորեցնում են նրանց հաճախ երկրից դուրս գալ: Եվ եթե նախինում նրանք պարզապես հատում էին սահմանը և նույն օրը վերադառնում, հիմա արդեն շատերն օգտվում են այս հնարավորությունից: Հեղինակը պատմում է նրանցից մեկի՝ 29-ամյա Էդուարդ Ռիգորի մասին, որը տուրիստական խմբի կազմում այցելել է Հայաստան: «Առաջ մենք Իրան կամ Օման էինք գնում, բայց հետո իմացանք, որ վիզայի փոփոխությունների արդյունքում կարելի է Հայաստան գնալ, ինչը հրաշալի հնարավորություն է ֆիլիպինցիների համար, որոնք երբեք ձյուն չեն տեսել», – ասել է Էդուարդը:

Հոդվածում պատմվում է նաև Երևանի փողոցներից մեկում գործող Little Manila հյուրատան մասին, որը հիմնականում ֆիլիպինցի հյուրերին է ընդունում: Հյուրատան տիրոջ` Ռենատո Մարիլագի կինը վերջերս լույս աշխարհ է բերել նրանց դստերը` Միային:

«Նա առաջին հայ-ֆիլիպինցի երեխան է: Ուզում եմ, որ նա այստեղ մեծանա և հայերեն խոսի: Գիտեմ, որ նրան այստեղ դուր կգա», – ասել է Մարիլագը:

Like this post? Please share to your friends: