charset="UTF-8"> Թուրքական հեռուստասերիալներում խաղում են նաև հայ դերասաններ. իսկ դո՞ւք գիտեք նրանց (PHOTO)

Թուրքական հեռուստասերիալներում խաղում են նաև հայ դերասաններ. իսկ դո՞ւք գիտեք նրանց (PHOTO)

1960-70-ականն թվականներին թուրքական կինոարվեստի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել մի շարք հայազգի դերասաններ: Ժամանակի հայտնի ֆիլմերում և թատերական ներկայացումներում հաճախ գլխավոր դերեր խաղացած թուրքական կինոյի ամենասիրված դերասանների հայկական ծագման մասին այսօր էլ շատերը չգիտեն:

Թուրքական կինոյի սիրված հորեղբայրը` Նուբար Թերզյանը խաղացել է 400-ից ավել հայտնի ֆիլմերում` մարմնավորելով նպարավաճառի, կաթնագործի կամ խիստ հոր կերպարներ: Թերզյանը եղել է նաև Ստամբուլի հարգված պարոններից մեկը:

1980 թվականին թուրքական պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Քնից առաջ» հաղորդումը շատերի հիշողության մեջ է մնացել: Թուրք երեխաների սիրելի հեքիաթասաց մորաքույրը հայազգի Ադիլե Նաշիթն էր: Նա մարմնավորել է ընտանիքի մոր կերպարը` մնալով կինոսերների հիշողության մեջ որպես սիրող մայր:

Թուրքական կատակերգական ֆիլմերում խաղացած Սամուել Հակոբ Ալուչյանը իր դերասանական կարիերան սկսելուց առաջ աշխատել է Դիարբեքիրի երաժշտական դպրոցում, հեղինակել է մի շարք հայտնի երգեր:

Like this post? Please share to your friends: