charset="UTF-8"> Երկու տարի առաջ մի երազանքի պատմություն լսեցի. թե ինչպես սփյուռքի նախարարը կատարեց հիվանդ տղայի երազանքը

Երկու տարի առաջ մի երազանքի պատմություն լսեցի. թե ինչպես սփյուռքի նախարարը կատարեց հիվանդ տղայի երազանքը

Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ծանոթացե՛ք, իմ ընկեր Կառլենն է…

Երկու տարի առաջ մի երազանքի պատմություն լսեցի: Այն պատմում էր անչափ լուսավոր և ուժեղ մի տղայի մասին, որն իր տարիքի բոլոր երեխաների պես, բայց, միևնույն ժամանակ, բոլորից մի փոքր ավելի անկեղծ ու ավելի յուրօրինակ կերպով խոսում էր իր խնդիրներից, աշխարհից և մարդկանցից:
Ասում էր՝ բժիշկներն արգելել են իրեն ֆուտբոլիստ դառնալ, բայց ֆուտբոլ դիտելը, բակում թաքուն խաղալն ուֆուտբոլը մտքում թաքուն սիրելը արգելել, միևնույն է, չեն կարող: Երազում էր Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպել ու ամենակարևորը՝ հավատում էր իր երազանքին:

Հենց այդ ժամանակ էր, որ ընկերներիս հետ այցելեցինք հազվադեպ հանդիպող Թրիչեր Քոլինզի հիվանդությունն ունեցող 13-ամյա Կառլենին և հրապարակային հայտարարությամբ խնդրեցինք Հենրիխին կատարել տղայի երազանքը: Իսկ երազանքներն անբացատրելի կապերով իրականություն դառնալու հակում ունեն…

Երեկ, երբ այցելեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Աշոտ Բլեյանին խնդրեցի հրավիրել նաև Կառլենին: Պինդ գրկեցինք իրար ու զրուցեցինք…

Ես նայում էի նրան և մտածում, որ շատ հաճախ ուրիշի երազանքները դառնում են մերն ու փոխում մեզ, ինչու չէ, նաև մեր աշխարհը: Այս պայծառ տղան մեզ սովորեցնում է չվախենալ երազելուց, որովհետև երբե՛ք, երբե՜ք, երբևէ անհնարին ոչինչ չի լինում…

 

Like this post? Please share to your friends: