charset="UTF-8"> Եղունգ կրծելն առողջարար է. ահա թե ինչպես են հիմնավորում մասնագետները

Եղունգ կրծելն առողջարար է. ահա թե ինչպես են հիմնավորում մասնագետները

Եղունգները կրծելու սովորությունը իմունային համակարգը «մարզում» է: Նման անսպասելի եզրակացության են հանգել Օնտարիոյի Մաքմասթերի համալսարանի Բժշկական դպրոցի (Կանադա) գիտնականները:

Նրանց հետազոտության համաձայն՝ եղունգների տակ գտնվող օրգանիզմներն իսկապես մեծացնում են հիվանդությունների հանդեպ մարդու պաշտպանվածությունը: Պարզվել է, որ այն երեխաները, որոնց մոտ եղունգները կրծելը սովորություն է դարձել, ալերգիայով ավելի հազվադեպ են տառապում:

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն փաստին, որ ալերգիկ ռեակցիաների, ասթմայի և իմունիտետի թուլացման այլ դրսևորումների հավանականությունը 11 տոկոսով ցածր է եղել այն երեխաների խմբում, որոնք եղունգները կրծել են:

Հետազոտության արդյունքները կարող են հարուցել ծնողներից շատերի կասկածները, սակայն ավելի վաղ Նոր Զելանդիայի մասնագետները նույնպես նշել են, որ եղունգները կրծող երեխաները և դեռահասները 28 տոկոսով հազվադեպ են տառապում ալերգիայով, քան այդպիսի սովորություն չունեցող նրանց հասակակիցները:

med.news.am

Like this post? Please share to your friends: