Մենք առաջարկում ենք ձեզ փորձել մի խորամանկություն։ Եթե տունը մաքրեք այս կտորով, ապա փոշին մակերեսներին չի հայտնվի ավելի երկար, քան սովորական մաքրությունից հետո։
Մեր օրերում կարելի է Ինտերնետից կամ սովորական խանութներից գնել թանկարժեք կտորներ կամ անձեռոցիկներ, որոնք ավելի լավ են մաքրում փոշին։
Սակայն ինչու՞ գնել այդպիսի թանկարժեք միջոցները, եթե կա ավելի էժան և բնական միջոց, որն իրոք աշխատում է։
Դրա համար ձեզ հարկավոր է պատրաստել հատուկ այսպես ասած գործիք՝ կիտրոնի կտոր։
Սկզբից պետք է պտրաստել հատուկ լուծույթ։
1. Վերցրեք խոշոր կիտրոն, կտրեք այն շրջանաձև, դրեք ապակե տարայի մեջ և լրացրեք այն 7 ճաշի գդալ բուսական յուղով։
2. Ամուր փակեք այն կափարիչով և թողեք այդ վիճակում մոտ 1 շաբաթ։
3. Մեկ շաբաթ անց տարայի պարունակությանը պետք է ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, այնուհետև խառնել և ֆիլտրել այն։
4. Վերցրեք 1 կամ 2 փափուկ կտորներ և մտցրեք այդ լուծույթի մեջ։
5. Այնուհետև քամեք և չորացրեք։
Չորացնելուց հետո դուք կստանաք հրաշալի մաքրության համար նախատեսված կտոր, որը կմաքրի ցանկացած մակերեսի փոշի ավելի լավ, քան սովորական կտորը։
Մակերեսները երկար ժամանակ կմնան առանց փոշու և դուք կազատվեք այդ հոգսից։
Մենք փորձել ենք և այս միջոցը. այն իսկապես աշխատում է։
Like this post? Please share to your friends: