charset="UTF-8"> Այս միջոցի օգնությամբ ձեր զարդերը կփայլեն նորի նման

Այս միջոցի օգնությամբ ձեր զարդերը կփայլեն նորի նման

Կանայք շատ են սիրում զարդեր: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նախապատվությունները: Լինեն դրանք մատանիներ կամ ապարանջաններ, մենք կարող ենք կրել դրանք ամեն օր, առանց հանելու: Հետևաբար մենք լավ գիտենք, որ ժամանակի ընթացքում մետաղները մգանում են և կորցնում փայլը:

Բարեբախտաբար կան միջոցներ, որոնք օգնում են զարդերին նոր տեսք հաղորդել:

Ահա այդ միջոցներից մեկը.

– 1 ճաշի գդալ աղ
– 1 ճաշի գդալ սոդա
– 1 ճաշի գդալ աման լվանալու միջոց
– 1 բաժակ ջուր
– Մեկ կտոր փայլաթիթեղ:

Ամեն ինչ շատ պարզ է․

 

1․ Տաքացրեք ջուրը

2. Փայլաթիթեղը դրեք կաթսայի հատակին

3. Տաք ջուրը լցրեք վրան:

4. Ավելացրեք մնացած բաղադրիչները:

5. Դրեք զարդերը կաթսայի մեջ և թողեք 5-10 րոպե:

6. Այնուհետև ողողեք զարդերը գոլ ջրով և սրբեք սրբիչով:

Պատրաստ է: Այժմ ձեր զարդերը կարծես նորը լինեն: Վայելեք։

Աղբյուր` LADYNEWS.am

Like this post? Please share to your friends: