charset="UTF-8"> Ահա, թե ինչու չի կարելի եռացրած ջուրը նորից եռացնել

Ահա, թե ինչու չի կարելի եռացրած ջուրը նորից եռացնել

Եթե թեյ պատրաստելու համար դուք ամեն անգամ թեյնիկի ջուրը չեք փոխում, ապա վտանգում եք ձեր առողջությունը: Ջուրը եռալու ժամանակ փոխում է իր բաղադրությունը, որի շնորհիվ այն անվնաս է դառնում օգտագործման համար, սակայն կրկնակի եռման դեպքում, ջրի քիմիական բաղադրություը կարող է վատ փոփոխությունների ենթարկվել:

Ահա, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ջրի կրկնակի եռացումը.

  • Քանի որ ջրի եռացման ժամանակ նրանում պարունակվող նյութերը ավելի կենտրոնացված են դառնում, ապա կրկնակի եռացնելու դեպքում նրանում պարունակվող զառիկը, նիտրատները և ֆտորը ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ ձեր օրգանիզմի վրա` վնասելով այն:
  • Երբ տարան, որի մեջ եռացնում եք ջուրը, քիչ հեղուկ է պարունակում, ապա մեծանում է հավանականությունը, որ տարայում պարունակվող քիմիական նյութերը կլուծվեն ջրի մեջ և մեծ վնաս կհասցնեն ձեր օրգանիզմին:

Թորած ջուր օգտագործելու դեպքում դուք անհանգստանալու կարիք չեք ունենա, իսկ մնացած դեպքերում խորհուրդ է տրվում ամեն եռացնելուց հետո փոխել թեյնիկի ջուրը:

Like this post? Please share to your friends: