charset="UTF-8"> Video. Փաշինյանը ծռերին ապացուցեց, որ իրենք բանկրոտ են, որ առանց կրակելու կարելի է իշխանափոխություն անել

Video. Փաշինյանը ծռերին ապացուցեց, որ իրենք բանկրոտ են, որ առանց կրակելու կարելի է իշխանափոխություն անել

«Համաներման անհրաժեշտություն իհարկե կար, բայց դա պետք է լիներ մայիսին կամ ամենաուշը հունիսին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։

Նրա կարծիքով՝ համաներման կարիք կար ելնելով հեղափոխության տրամաբանությունից.«Ռեժիմի զոհերին հարկավոր է ազատություն տալ։ Վանո Սիրադեղյանը և Շանթ Հարությունյանը պետք է ամենաառաջինն ազատ արձակվեն։Շանթի նկատմամբ՝ արդարացում և փոխհատուցում»։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին» համաներմամբ ազատ արձակելու հնարավորությանը, Ազատ Արշակյանը նշեց.«Նրանք, ովքեր չէին մասնակացել արյունահեղությանը՝ դա ուրիշ, իսկ ով մասնակցել է  ու հրաման է տվել՝ չպետք է համաներման ենթարվկի։Միայն պետությունն իրավունք ունի կրակել։ Մենք մարդասպան չենք։ Իշխանությունը վերցնելու տարբերակներ շատ կան, նա ապացուցեց «Սասնա ծռերին, որ իրենք բանկրոտ են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում

Like this post? Please share to your friends: