charset="UTF-8"> Video. «Հպարտանում ու հիանում եմ ձեզնով».Նիկոլ Փաշինյանը՝ մարտական դիրքեր մեկնող ոստիկաններին

Video. «Հպարտանում ու հիանում եմ ձեզնով».Նիկոլ Փաշինյանը՝ մարտական դիրքեր մեկնող ոստիկաններին

Նոյեմբերի 1-ին ոստիկանության զորքերի ծառայողներն արևածագը դիմավարել են շարահրապարակում՝ ՀՀ ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։

«Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»՝ խոսքն այսպես է սկսել Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանությունից, ոստիկանության պետը բարձր է գնահատել ոստիկանության զորքերի նախորդ հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաև սահմանին ծառայելու պատրաստակամությունը՝ վստահ արձանագրելով, որ այս հերթափոխը ևս դիրքերն անառիկ է պահելու։

«Դուք այսօր ոստիկանության հպարտությունն եք։ Մեր բոլոր բացերը դուք լրացնում եք ձեր դրական կերպարով, ձեր հերոսական քայլերով։ Հավատացեք, սրանք ուղղակի բառեր չեն․ դուք մեր համակարգի հերոսներն եք։ Իմ շնորհակալությունը ձեր ընտանիքներին, ձեր ծնողներին․․․»,- ամփոփել է Վալերիյ Օսիպյանը։

Like this post? Please share to your friends: