Չեխիայում գտնվող Լուկա գյուղն օրեցօր ծաղկում է, իսկ դա տեղի է ունենում մի տաղանդավոր բնակչուհու շնորհիվ: Նա ցանկացավ վերափոխել տեղանքը՝ դրան նոր շունչ հաղորդելով:
Ազգային նկարչուհի Անեժկա Կաշպարկովան արդեն հասցրել է նշել իր 90 ամյակը: Իր կյանքի վերջին 40 տարիների գարունն ու ամառը նա նվիրում է տների վրա նախշեր նկարելուն՝ գեղեցկացնելով իր հարազատ գյուղը:
Իր ամբողջ ազատ ժամանակը Անեժն այդ գործին է տրամադրում:
Տատիկը դարձել է իսկական աստղ: Նրա նկարներով հիանում են գյուղի բոլոր բնակիչները: Իսկ զարմանալին այն է, որ Անեժը նախօրոք չի որոշում, թե ինչ է նկարելու: Աշխատանքի արդյունքն իր համար նույնպես անակնկալ է:
Կարծում ենք, բոլորն էլ կհամաձայնեն, որ աշխատանքներն աննկարագրելիորեն գեղեցիկ են: Եթե հայտնվեք Չեխիայում, անպայման այցելեք այս հեքիաթային վայրը: