charset="UTF-8"> 87 ամյա տղամարդն այնպես էր արել, որ հարևանի երեխան դեռ 13 տարի նվերներ ստանա

87 ամյա տղամարդն այնպես էր արել, որ հարևանի երեխան դեռ 13 տարի նվերներ ստանա

Տարեց մարդկանց և երեխաների միջև յուրահատուկ կապ կա: Նրանք միասին կարող են ժամեր անցկացնել, բայց ոչ ավագին, ոչ էլ կրտսերին ձանձրալի չի լինի:

 

Մի փոքր բրիտանական քաղաքում ապրում էր 87 ամյա Քեն Ուոթսոն անունով տղամարդ: Նա սիրում էր օպերա լսել, ինքն էլ նվագում էր մի քանի գործիքների վրա: Վեց տարի առաջ մահացավ նրա կինը: Չնայած, որ աղջիկ ուներ, բայց թոռնիկներ չկային: Տարեց մարդը շատ էր ուզում փոքր երեխայի հետ զբաղվել, խաղալ:

Երկու տարի առաջ նրա հարևանների տանը ծնվեց մի աղջնակ: Այդպիսով Քենը հարևան պապիկ դարձավ: Նա երեխային սիրում էր ամբողջ սրտով, երազում էր ապրել մինչև հարյուր տարեկան, որ տեսնի երեխայի մեծանալը:

Ցավոք, մի օր Քենը մահացավ: Թաղումից հետո աղջնակի ծնողների տուն եկավ Քենի աղջիկը: Նա բերեց 14 հատ տուփ, որոնք փաթեթավորված էին տոնական ձևով:

Քենի դուստրը ամեն ինչ բացատրեց: Պարզվեց, որ Քենը 14 նվեր էր պատրաստել, որոնց վրա գրված էր տարեթիվը, թե երբ պիտի այն նվիրեն աղջկան: Ամուսինները շատ էին հուզվել հարևանի նման բարի արարքից:

Հավանաբար, աղջնակը չի հիշի այն օրերը, որ անցկացրել է Քենի հետ: Բայց մինչև 16 տարեկան Ամանորին բարի պապիկից նվերներ կստանա:

 

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: