charset="UTF-8"> 51 տարեկանում նա եռյակ երեխա ունեցավ. այժմ նրան քննադատում է ողջ համացանցը

51 տարեկանում նա եռյակ երեխա ունեցավ. այժմ նրան քննադատում է ողջ համացանցը

51 ամյա Յուլիան առաջին անգամ է մայր դարձել, ընդ որում միանգամից 3 փոքրիկ է ունեցել: Այժմ հարազատ Վալդիվոստոկում կնոջն ամենուր ճանաչում են:

Բժիշկները համարում են, որ այդ տարիքում երեխա ունենալը՝ կանացի առողջության և հղիությունը գրագետ վարելու արդյունք է:

Յուլիան պատմել է, որ վաղուց է երազել մայրանալու մասին, սակայն ցանկությունն այդպես էլ չէր կատարվում: Միայն Եվգենիի հետ հանդիպելուց հետո նա հասկացավ, որ պետք չէ թևաթափ լինել:

Վերջապես հրաշք եղավ…

Ամուսինները ծանոթացել են համացանցում, հետո հարսանիք արել: Նրանցից ոչ մեկին չվախեցրեց մի անգամից 3 երեխա ունենալու փաստը, քանի որ երկուսն էլ վաղուց էին երազում երեխաների մասին:

Ամուսիններին օգնում են բոլոր բարեկամները, և երեխաների խնամքի, և անհրաժեշտ պարագաներ գնելու հարցում:

Իսկ ահա համացանցում օգտատերերը հակասական կարծիքներ հայտնեցին. ոմանք ընտանիքին առողջություն են մաղթում, ոմանք էլ կարծում են, որ ծնողների համար բարդ կլինի, քանի որ նրանք արդեն այնքան էլ երիտասարդ չեն:

2 որդու և 1 դստեր նորաթուխ ծնողները՝ չնայած ոչ մի բանի, անսահման երջանիկ են:

Like this post? Please share to your friends: