charset="UTF-8"> 41 ամյա կինը տառապում է տարօրինակ հիվանդությամբ, նա 8 անգամ ավելի արագ է ծերանում. Սարսափելի է...

41 ամյա կինը տառապում է տարօրինակ հիվանդությամբ, նա 8 անգամ ավելի արագ է ծերանում. Սարսափելի է…

Տիֆանի Վեդեկինդն ապրում է ԱՄՆ-ում: Նրա հետ ֆենոմաենակ երևույթ է կատարվում. 30 տարեկանից հետո կնոջ մոտ ախտորոշվել է «պրոգերիա» հիվանդություն, չնայած նրան, որ այդ հիվանդությունը հայտնաբերվում է ավելի վաղ տարիքում՝ կյանքի առաջին տարիների ընթացքում: Պրոգերիայով հիվանդների օրգանիզմը սկսում է ժամանակից շուտ ծերանալ, ինչի պատճառով նրանք չեն հասնում նույնիսկ 12 տարեկանի:

Տիֆանին, ինչպես և նրա եղբայրը՝ Չադը, մոտ 10 տարի առաջ հետազոտվել էին մասնագետների մոտ, երբ Չադի մոտ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ էին առաջացել:

Բացի այդ, տղամարդն ուներ ազդոսկրերի կոտրվածքներ: Տիֆանին խոստովանեց, որ նրանք դեռ մանկության տարիներին նկատում էին, որ տարբերվում են հասակակիցներից, սակայն դրան ուշադրություն չէին դարձնում:

Ուսումնասիրելով Վեդեկինդների ընտանիքի անդամների առանձնահատկությունները, բժիշկները պարզել են, որ Տիֆանիի և Չադի մոտ առկա է հազվադեպ հանդիպող տիպի պրոգերիա, որն ախտորոշվում է հիվանդության դանդաղ զարգացմամբ: Մուտանտ գեն հայտնաբերվել է նաև նրանց մոր՝ Լինդայի մոտ, սակայն կնոջ մոտ չկան վառ արտահայտված ախտանիշներ: Արդյունքում կարելի է ասել, որ պրոգերիայով հիվանդներից ամենաերկար կյանքն ունի է 70 ամյա Լինդան, մինչդեռ բժշկության պատմության մեջ այդ սահմանը եղել է 26 տարեկանը:

Տիֆանիի եղբայրը մահացավ 39 տարեկանում: Իսկ հենց կինն ունի առողջական լուրջ խնդիրներ. նրա հասակն ընդամենը 135սմ է, իսկ քաշը՝ 26 կգ: Չնայած դժվարություններին՝ կինը չի պատրաստվում հանձնվել և փորձում է լիարժեք կյանքով ապրել:

Կինը սիրում է պարել, շփվել ընկերների հետ, ճանապարհորդել: Տիֆանին ինքն իրեն յուրահատուկ է անվանում և թույլ չի տալիս, որ հիվանդությունը որոշի իր ապրելակերպը:

Like this post? Please share to your friends: