2019 թվականի ձմռան նորաձև սանրվածքները

 Նոր եղանակի գալուն պես շատ աղջիկներ որոշում են կատարել իմիջի փոփոխություն. թարմացնում են զգեստապահարանը, փոխում են ոճը, ներկում են վարսերը և նոր սանրվածքներ են փորձում:

2019 թվականի ձմռան նորաձև սանրվածքները

Եթե սանրվածքդ թարմացնելու մտքեր ունես, առաջարկում ենք ուշադրություն դարձնել նորավոճ միտումներին: Նոր սանրվածքը կօգնի թարմացնել կերպարդ և մի նոր բան կբերի քո կյանք: Վարսերի դիմացի հատվածը կարճ կտրած: Գեղեցիկ նայվում է դեմքի ցանկացած տիպի վրա:

Պիքսի սանրվածք: Պրակտիկ և ունիվերսալ սանրվածք:  Եթե քո վարսերը բարակ են կամ ալիքավոր, ապա այս ձմռանը փորձիր այս սանրվածքը:

Շեգգի սանրվածք: Օդային, թեթև սանրվածք: Արդիական կլինի 2019-ի ձմռանը: Հարմար կլինի բարակ վարսերով աղջիկների համար, վարսերին ծավալ կհաղորդի:

Բոբ-կարե սանրվածք: Արդեն երկար ժամանակ է, ինչ նորաձև է: Բոբ-կարե սանրվածքը շտկում է դեմքի ձևը և վիզուալ կերպով թաքցնում է կլոր այտերը:

Բոլոր վարսերը մի երկարության: Ով սիրում է այսպիսի սանրվածք, նրա համար լավ նորություն է՝ 2019ին այս սանրվածքը նորաձև կլինի:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: