Ս. Հարության Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին այսօր՝ ապրիլի 15-ին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն իրականացրին «Հարության Ավետիս» կանթեղներով երթ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` երիտասարդները կանթեղներով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտից շարժվելով Մաշտոցի պողոտայով եւ Ամիրյան փողոցով հասան Հանրապետության հրապարակ:
Քարե գորգի վրա երիտասարդները վառվող կանթեղներով խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: