Ալժիրի բնակչին դատապարտել են երկու տարվա ազատազրկման, իսկ դրա պատճառը ֆեյսբուքում լայքեր հավաքելու ձգտումն է: Տղամարդը վտանգի է ենթարկել հարազատ երեխայի կյանքը:
Տղամարդը 15-րդ հարկում գտնվելով՝ 1 տարեկան երեխային դուրս է հանել պատուհանից և բռնելով որդու հագուստից՝ պահել է մի ձեռքով:
Լուսանկարելով երեխային՝ նա հրապարակել է նկարը ֆեյսբուքում և մակագրել. «1000 լայք կամ նրան բաց եմ թողնում»:
Օգտատերերն այդ կատակը չեն գնահատել և միջադեպի մասին հայտնել են ոստիկանությանը: