charset="UTF-8"> 10 տոկոս աշխատավարձերը բարձրացնելով՝ բարձրացրել ենք նաև սիրուհիների աշխատավարձերը. դեռ նոր քրեական գործեր կհարուցվեն

10 տոկոս աշխատավարձերը բարձրացնելով՝ բարձրացրել ենք նաև սիրուհիների աշխատավարձերը. դեռ նոր քրեական գործեր կհարուցվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտնել է.

Այս ընթացքում ՀՀ-ում հարուցվել է 126 քրեական գործ, որոնց շրջանակներում ավելի քան 220 անձինք 126 դպրոցի տնօրենների կողմից ձևակերպված են եղել որպես աշխատող, բայց իրականում եղել են իրենց ընտանիքի անդամներ՝ կին, ամուսին, եղբայր, ծնող և չեն գնացել աշխատանքի, բայց աշխատավարձ են ստացել։ 

10 տոկոս աշխատավարձերը բարձրացնելով՝ բարձրացրել ենք նաև սիրուհիների աշխատավարձերը. Փաշինյան

«Եթե 126 քրեական գործ հարուցվել է, նշանակում է, որ դա երևույթ է, որ դեռ նոր քրեական գործեր կհարուցվեն։ Էս նշանակում է, որ երբ ասում ենք՝ 10 տոկոս աշխատավարձը բարձրացնում ենք, մենք այսպիսով բարձրացնում ենք նաև այն մարդկանց աշխատավարձը, որոնք կոռուպցիոն եղանակներով հանրակրթության համակարգից փողը հանում են։ Եվ երբ ասում ենք՝ քիչ է այդ աշխատավարձի բարձրացումը, քիչ է նաև այն պատճառով, որ այդ բարձրացրած աշխատավարձը չի բաժանվում, չի բաշխվում միայն այն մարդկանց միջև, որոնք ծառայում են հանրակրթությանը։ Սա պրոբլեմ է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց՝ այսօր կրթության, հանրակրթության հետ կապված լուրջ աղմուկներ կան, իսկ այս խնդիրների մասին խոսելու՞ ենք, թե՞ ոչ. «126 տնօրեն, ում մենք վստահել ենք մեր երեխաների դաստիարակությունը, երեխաներից գողացել է, հայրենիքից գողացել է։

Բա էս պրոբլեմները ո՞նց ենք լուծելու։ Ամեն անգամ գալու ենք ԱԺ-ում սրտաճմլիկ ասենք՝ վայ երբ ենք մենք հանրակրթության ոլորտում մեր սրբազան տնօրենների աշխատավարձերը բարձրացնելու։ Այսօր հանրակրթության ոլորտում կան նվիրյալներ, սրբազան մարդիկ, բայց մենք ասում ենք՝ եկեք մաքրենք, թացը չորից տարբերենք։ Մենք դա իմացել ենք, որ 10 տոկոս աշխատավարձ բարձրացնելով, բարձրացրել ենք նաև դպրոցներից գողություն անող տնօրենների և նրանց ամուսինների ընկերների, սիրուհիների և սիրեկանների աշխատավարձերը»,-հավելեց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ այստեղ սկզբունքային դիրքորոշում ունենալ։

Like this post? Please share to your friends: