charset="UTF-8"> 10 երեխաների մայրը պատմել է, թե ինչպես է կարողանում պահպանել երիտասարդությունը

10 երեխաների մայրը պատմել է, թե ինչպես է կարողանում պահպանել երիտասարդությունը

Նայելով այս շիկահեր գեղեցկուհուն՝ դժվար է հավատալ, որ նա ունի 10 երեխա: Նրանց ընտանիքում ծնվել է 4 աղջիկ և 6 տղա: Երեխաներից ամենամեծը 18 ամյա որդին է, իսկ կրտսերները՝ եռյակ են, ընդամենը 3 տարեկան են:

Կինը հիշում է, թե ինչպես մի օր ամուսինն ասան, որ իրենք անպայման 5 երեխա պիտի ունենան, իսկ հետո՝ ինչպես Աստված կամենա: Այսօր ընտանիքը կրկնակի կատարել է իր խոստումը: Ամուսինները պատրաստ են նվիրել իրենց սերն ու հոգատարությունը ևս մի քանի փոքրիկների:

Նայելով Վիկտորիայի կազմվածքին՝ դժվար է հավատալ, որ նա բազմազավակ մայր է: Շատերն են հարցնում կնոջը, թե նա ինչպես է կարողացել նման արդյունքների հասնել: Վիկտորիան ազնիվ պատասխանում է. առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն և դրական տրամադրվածություն՝ կյանքի հանդեպ:

Վիկտորիան պատմում է, որ իրենք բավական խիստ են դաստիրակում երեխաներին, սակայն չնայած դրան՝ նրանք պաշտում են իրեն հորն ու մորը: Երեխաներից յուրաքանչյուրն ունի տան հետ կապված իր պարտականությունները, նաև ռեժիմ: Ծնողների համար կարևոր է, որ երեխաներն անբան չմեծանան, նաև կարողանան հոգ տանել կրտսեր քույրերի և եղբայրների մասին: Բացի այդ, երեխաները հեռախոս են ստանում միայն 10 տարեկան դառնալուց հետո:

Վիկտորիան իրեն լիովին նվիրում է ընտանիքին: Երբեմն աշխատանքի դուրս գալու մտքեր է ունենում, սակայն արագ մտափոխվում է:

Թվում է, թե նրա կյանքն անթերի է…Վիկտորիան երազում է մեծ և երջանիկ ընտանիքի մասին՝ թոռների, ծոռների և մեծ տանն անցկացրած ծերության մասին…

Like this post? Please share to your friends: