«1կգ երկա՞թն է ծանր, թե՞ 1կգ բամբակը». Գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանի պատասխանը:
Քսան գեղեցկուհիներ այսօր՝ Ազգային գեղեցկության մրցույթի ժամանակ, մրցում էին ամենագեղեցիկը ճանաչվելու համար:
Ըստ մրցույթի կանոնների՝ կարող էին մասնակցել 17-26 տարեկան, 1.68-ից բարձր հասակ ունեցող գեղեցկուհիները:
Ժյուրիի կազմում էին` ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ոճաբան Աննա Սանտոպադրեն, Հայաստանում Լյուքսենբուրգի Մեծ Դքսության Պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը,
Սանտկտ Պետերբուրգի կառավարության խորհրդական Արֆենիա Տեր-Մինասովան, «Հայուհի» ամսագրի հիմնադիր Լադա Գոլովյանը, «Միսս Հայաստան 2003» Իրինա Թովմասյանը,
Taraz.am-ի հիմնադիր-տնօրեն Սվետլանա Հակոբյանը, Հրանտ Թոխատյանը, կինոպրոդյուսեր Գեորգի Շաբանովը, Ազգային գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը, Atex նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը և հատուկ հյուր երգչուհի Լյուբով Ուսպենսկայան: Երեկոն վարում էին Ավո Խալաթյանը և Լուսինե Թովմասյանը, իսկ BlogNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
Ամիսներ առաջ, երբ ազդարարվեց Ազգային գեղեցկության մրցույթի անցկացման մասին, մասնակցության ավելի քան 400 հայտ ստացան կազմակերպիչները: Քասթինգի փուլը հաղթահարեցին ընդամենը 20-ը:
Ամիսների ընթացքում աղջիկները միասին շատ ժամանակ են անցկացրել, այցելել թանգարաններ, մշակութային օջախներ. այսպիսին էին մրցույթի կանոնները: Ի դեպ, աղջիկներն արդեն գաղտնի քվեարկությամբ ընտրել են «Միսս Համերաշխության» տիտղոսակրին:
Աղջիկները ներկայացան ազգային տարազով, լողազգեստներով, ինչպես նաև երեկոյան զգեստներով: Երեկոյի ընթացքում երգեցին Էրիկը, Արփին և Իվետա Մուկուչյանը: Երեկոյի հատուկ հյուրերից էր Ամերիկայից ժամանած դիրիժոր, դաշնակահարուհի Լին Կաոն, ում գեղեցիկ երաժշտության ներքո էլ աղջիկները ներկայացան երեկոյան զգեստներով:
Ըստ մրցույթի կանոնների՝ ժյուրիի անդամները պետք է ընտրեին քսան մասնակիցներից լավագույն տասին, ովքեր էլ կշարունակեին պայքարել տիտղոսի համար:
Նարինե Ասլանյան, Կամիլա Մարգարյան, Էլեն Սիմոնյան, Հայկուհի Մաթևոսյան, Մանուելա Գրիգորյան, Լիզա Գազյան, Միլենա Գևորգյան, Եվա Բաղդասարյան, Քրիստինա Շահզադեյան, Մանե Դանիելյան. ահա այն հաջողակները, ովքեր շարունակեցին պայքարը:
Հ․Գ․ Մեկնաբանությունում գրեք ձեր կարծիքը մրցույթում հաղթողի վերաբերյալ։