charset="UTF-8"> Վերջերս ընկերուհիս ինձ փնթի անվանեց, իսկ ես չեմ նեղանում… Այդ իրենք են սխալ ապրում, այլ ոչ թե ես

Վերջերս ընկերուհիս ինձ փնթի անվանեց, իսկ ես չեմ նեղանում… Այդ իրենք են սխալ ապրում, այլ ոչ թե ես

Ընկերուհիներս հաճախ են ինձ վիրավորում՝ փնթի անվանելով: Իսկ գիտե՞ք՝ թե ինչու: Որովեհտև ես նախընտրում եմ զբոսնելու գնալ, քան թե ամբողջ օրն անցկացնել հատակներ լվանալով: Չեմ ապրում խոզանցում, բայց ոչ էլ ամեն օր մաքրություն եմ անում:

Ես համարում եմ, որ մարդ առաջին հերթին պիտի ինքն իր մասին հոգ տանի. իմ տանը միշտ մաքուր է, փոշի չկա, հատակները մաքուր են: Ինչի՞ համար միևնույն տեղը 4-5 անգամ լվանամ: Ես երբեք չեմ պահում ավելորդ իրեր. այն, ինչ չի օգտագործվում, գնում է աղբանոց:

Տունս մաքրում եմ շաբաթական 1 անգամ: ՈՒ դա լիովին բավական է, քանի որ միայնակ եմ ապրում: Ամեն ինչ դասավորում եմ իր տեղում, ու դրա շնորհիվ իմ բնակարանում բարդակ չի լինում:

Իսկ ահա զբոսնել, զվարճանալ շատ եմ սիրում: Չի լինում մի օր, որ տանից դուրս չգամ: Հանգստյան օրերին պարտադիր գնում եմ որևէ ցուցահանդեսի, համերգի, թատրոն, կինոթատրոն… Այդ թանկարժեք օրերը չեմ նվիրում կապիտալ մաքրություն անելուն:

Երբ ընկերուհիներս իմացան դրա մասին, ինձ փնթի անվանեցին: Բնականաբար, նրանք ասացին, որ կատակ էին անում, բայց դե… Իսկ ես ուղղակի լռեցի, քանի որ դա ինձ բոլորովին չբարկացրեց: Ես վստահ եմ, որ ճիշտ եմ անում, չէ որ ավելի լավ է լինել երջանիկ ու չապրել ստերիլ պայմաններում, քանի թե հակառակը…

Like this post? Please share to your friends: