ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
Վերնագրեր… Իսկ երբ ավելացնես մի քանի կարևոր բառ, Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, կարդացողն էլ չի անհանգստանա:
Առողջություն բալիկին, Arsen Torosyanի գրառումը ամբողջությամբ` Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10 ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն։
Դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը, նյութեր նախապատրատելու համար։
Վերնագրեր… Իսկ երբ ավելացնես մի քանի կարևոր բառ, Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, կարդացողն էլ չի…
Опубликовано Ashot Sargsyan Суббота, 13 июня 2020 г.