Պայքար՝ բանակից գողացողների դեմ. Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը խոսել է այն մասին, որ իրենք՝ կատարելով հանրության պահանջը և պարոն վարչապետի հանձնարարությունը՝ օրնիբուն աշխատել և աշխատում են՝ լուծելու համար նախկինում այլանդակ ձևերի և աննկարագրելի չափերի համակարգային կաշառակերության, անպատժելիության, տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հայտնաբերելուն ուղղված խնդիրները։

«Շատ ոլորտներում կոռուպցիան ունեցել է բրգաձև կառուցվածք, իսկ դա նշանակում է, որ պետության անվտանգությունը եղել է վտանգված և խոցելի»,-ընդգծեց նա:

ԱԱԾ տնօրենը նաև տեղեկացրել է, որ 2018 թվականին Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները հանրապետության պետական սահմանի ապօրինի հատումների կանխման կրկնակի ավելի շատ միջոցառումներ են անցկացրել: Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև բանակում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարին:

Վանեցյանն ընդգծեց, որ հարուցվել է մոտ 7 տասնյակ քրեական գործ, մեղավորները պատասխանատվության են ենթարկվել, իսկ պատճառված վնասը կարող է հասնել տասնյակ միլիարդ դրամի, ԱԱԾ վարույթում են զենքի ապօրինի շրջանառության քրեական գործեր, որոնցով ձերբակալվել և կալանավորվել է 130 մարդ, որոնց թվում կան բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ:

«Գործերով առգրավվել է ավելի քան 100 միավոր զենք և տասնյակ հազարի հասնող փամփուշտ, անթույլատրելի է բանակից գողանալը, և ԱԱԾ-ն ամբողջ ուժով կպայքարի դրա դեմ»,- ավարտել է խոսքը ԱԱԾ տնօրենը:

Աղբյուր՝  Մամուլ

Like this post? Please share to your friends: