charset="UTF-8"> «Մեդիան տեռոր է». Վերակենդանացման բաժնի նախկին բուժքույր ՔՊ պատգամավորը՝ Հայաստանը վերակենդանացնելու խոչընդոտի մասին

«Մեդիան տեռոր է». Վերակենդանացման բաժնի նախկին բուժքույր ՔՊ պատգամավորը՝ Հայաստանը վերակենդանացնելու խոչընդոտի մասին

ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը նոր խորհրդարանի նորեկներից է: Նա մինչ պատգամավոր լինելը եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր:

Այսօր նրան հարցրեցինք՝ դուք վերակենդանացման բաժնի բուժքույր եք եղել, Հայաստանին վերակենդանացման համար ի՞նչ կառաջարկեք: Նա պատասխանեց. «Առաջին հերթին խելամիտ մեդիա»: Մեր զարմանքին՝ մենակ մեդիա՞ն է խանգարում այս երկրին վերակենդանանալ՝ պատգամավորը պատասխանեց. «Առաջին հերթին: Որովհետեւ մեդիան տեռոր է»: Հարցին՝ բա իշխանությունները անելիք չունե՞նք ՝նա պատասխանեց. «Ունեն: Շատ»:

Հետո հեռացավ Ազգային ժողովի այն միջանցքով, որտեղ լրագրողների մուտքն արգելված է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

Like this post? Please share to your friends: