charset="UTF-8"> «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» հայտնաբերվել է տղամարդ ․․․․

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» հայտնաբերվել է տղամարդ ․․․․

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու կախված դին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 02։10-ի սահմաններում նշված կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնող քաղաքացին ինքնասպանություն է գործել։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ նշված կենտրոնի հիվանդասենյակում դյուրակիր համակարգչի լիցքավորման լարով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Մ-ն։

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝դիակի դատաբժշկական։

Like this post? Please share to your friends: