charset="UTF-8"> Եթե մի երկու ամիս էլ չբացահայտեն այդ գաղտնալսումը, ես կասեմ` ինչպես է եղել. Գուրգեն Եղիազարյան

Եթե մի երկու ամիս էլ չբացահայտեն այդ գաղտնալսումը, ես կասեմ` ինչպես է եղել. Գուրգեն Եղիազարյան

Որոշ ժամանակ առաջ քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը,  ով ժամանակին ԱԱԾ պետի տեղակալ է եղել, iravunk.com- ին ասել էր, որ եթե չկարողանան պարզել, թե ինչպես է գաղտնալսվել ԱԱԾ և ՀՔԾպետերի հեռախոսազրույցը.  նա կասի թե ինչպես է եղել. «ձեզ խոստանում եմ, եթե մի երկու ամիս էլ չբացահայտեն այդ գաղտալսումը, ես կասեմ` ինչպես է եղել»:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ iravunk.com-ըհիշեցրեց Եղիազարյանին իր ասածի մասին եւ ընդգծեց, որ մի օրս չի բացահայտվել: Նախկին ԱԱԾ-ականը մեր հարցին տվեց այսպիսի պատասխան. «Ես կարող եմ ասել, բայց դա բարդ բան չի, թող ման գան, գտնեն: Ես երկու կետ գիտեմ գաղտնալսման, մեկը գտնվում է քաղաքի կենտրոնում, հեռու պետք չի ման գալ, մի հատ էլ մի բարձր տեղ անտենա է դրված: Թող ման գան գտնեն»,- դարձյալ լրիվ չպարզաբանեց, թե ինչ նկատի ուներ նախկին ԱԱԾ-ականը:

Like this post? Please share to your friends: