charset="UTF-8"> Ֆրանսիայում միջոցառման ժամանակ Մերկելին շփոթել են Մակրոնի կնոջ հետ

Ֆրանսիայում միջոցառման ժամանակ Մերկելին շփոթել են Մակրոնի կնոջ հետ

Ծեր ֆրանսուհին, ով Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ շփվել է համաշխարհային առաջնորդների հետ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շփոթել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկին Բրիջիթ Մակրոնի հետ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով BFMTV-ին:

Հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է կինն ակտիվ շփվում Մերկելի հետ՝ նրան տիկին Մակրոն անվանելով:

Չնայած Մերկելն ասել է, որ ինքը Գերմանիայի կանցլերն է, նրա զրուցակիցը, հավանաբար, համոզված է եղել, որ շփվում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ հետ:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ֆրանսուհին 100 տարեկան է: Ընդ որում, ինչպես նշում է հեռուստաալիքը, ֆրանսուհու շփոթած կանայք գրեթե հասակակիցներ են. 65-ամյա Բրիիջիթ Մակրոնը մեծ է Մերկելից ընդամենը մեկ տարով:

Like this post? Please share to your friends: