charset="UTF-8"> Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը գովել են հայկական գինին ու կոնյակը. Փաշինյան

Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը գովել են հայկական գինին ու կոնյակը. Փաշինյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը նշեց, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ժամանակ Հայաստան այցելած հյուրերին առանձնապես տպավորել է հայկական գինին ու կոնյակը:

«Ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ, մասնավորապես շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի որակի մասին: Մեր գինիներն ու կոնյակը շատ լավ տպավորություն են թողել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել մի որոշակի միջազգային ստանդարտի: Մենք պետք է քաջալերենք մեր գինեգործներին ու կոնյակագործներին նոր շուկաներ մտնելու և արտադրանքի ծավալները մեծացնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը:

Նա շեշտեց, որ գինեգործությունն ու կոնյակագործությունը հեռանկարային ոլորտ է, թեև կան շատ խնդիրներ, մասնավորապես հայկական կոնյակ անվան տակ արտադրվում են խմիչքներ, որոնք այդ անվան հետ կապ չունեն: Շատ անբարեխիղճ արտադրողներ ներկրում են կոնյակի սպիրտ և վաճառում այն «հայկական կոնյակ» անվան տակ` վնասելով բրենդի հեղինակությանը: Ուստի, վարչապետի խոսքով, ոլորտում պետք է մեծացնել վերահսկողությունը:

Like this post? Please share to your friends: