charset="UTF-8"> Օրվա բումը. այն մասին , թե իրականում ինչ է խոստացել Ծառուկյանը Փաշինյանին. տեսանյութ

Օրվա բումը. այն մասին , թե իրականում ինչ է խոստացել Ծառուկյանը Փաշինյանին. տեսանյութ

Բոլորս գիտենք, որ ոչ սովորական քաղաքական իրավիճակում ենք գտնվում և, իհարկե, մեր պարտավորությունն է՝ փորձենք այս պահին ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների, պայմանավորվածությունների քաղաքական տրամաբանության մեջ:

Այս մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ընդգծել, որ նախորդ շաբաթ Ձեր տված հարցազրույցը նաև այդպիսի հնարավորություն ստեղծեց, քանի որ բովանդակությունից ակնհայտ էր, որ մենք ունենք քննարկելու բան: Արդեն իսկ ակնհայտ է, որ որոշակի պատկերացումներ համընկնում են, և Դուք, ըստ էության, պաշտպանեցիք դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների գաղափարը»,-շեշտեց վարչապետը՝ հավելելով, որ կցանկանար լսել, թե ինչ պատկերացումներ ունի Գագիկ Ծառուկյանը ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու համար:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախ ընդգծեց, որ շարժումը սկսելու հենց առաջին օրվանից աջակից են եղել, սպասել են, որ շարժման նպատակը իրականություն դառնա:

«Նորից եմ ասում՝ բոլոր հարցերով եղել եմ իմ ժողովրդի կողքին, շարժման կողքին, ձեր կողքին, մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք , կատարում ենք, կատարելու ենք: Մենք ընդունել ենք հեղափոխությունն այն պահից, գիտեք, որ… ձերբակալումն էր, մյուսն էր: Պարո՛ն վարչապետ, ոչ մեկն էլ չէր պատկերացնում, որ կարող է Սերժ Սարգսյանը հրաժարական տալ, բայց մենք էդ պահից ամբողջ թիմով կանգնել ենք ձեր կողքին։ «Արմենիա» հյուրանոցի մոտ ասել եմ, որ ձեր ընտրյալը Նիկոլ Փաշինյանն է, ես ձեր ընտրյալի կողքին եմ, 100 անգամ էլ դնենք, չընտրվի, միևնույնն է, կողքին եմ»,- շեշտեց նա:

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման ընթացքում նախնական քննարկվել էր հունիսին ընտրություններ անցկացնել, ինքն ասել էր, որ պատրաստ է անել այնպես, ինչպես կասի Նիկոլ Փաշինյանը:
ԲՀԿ առաջնորդը վերահաստատեց, որ պատրաստակամ է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն: «Ես պատրաստ եմ՝ քննարկենք, մեր ժողովուրդը ուզում է, դրա անհրաժեշտությունը կա, որ նորից հետհեղափոխական ինչ-որ քայլեր չլինեն, լինի ավելի ապահով, ավելի հանգիստ, որ ժողովուրդն իրենց ցանկացած կուսակցությանը իրենց ձայները տա, ապահով լինեն, առաջընթաց լինի, ես դրա կողմնակիցն եմ, միշտ քո կողքն եմ եղել, քո կողքն եմ, քո կողքը լինելու եմ »,- նշեց նա:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ պատրաստ է աջակցել երկրի տնտեսության զարգացման հարցում:

Like this post? Please share to your friends: