charset="UTF-8"> Քոչարյանի խափանման միջոցը վերացրած դատավորը կլքի Հայաստանը. «Ժողովուրդ»

Քոչարյանի խափանման միջոցը վերացրած դատավորը կլքի Հայաստանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Ազարյանն իր հայտարարությունը, թե համակարգի վրա բիրտ ճնշում կա, հենց այդ նպատակով է հնչեցրել, որպեսզի հնարավոր լինի ներկայանալ որպես նոր իշխանությունների կողմից քաղաքական հալածյալ:

Հիշեցնենք, որ Ազարյանի որոշմամբ ամռանը վերացվեց մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ազարյանի այդ որոշումը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց հանրության մոտ, եւ տեսակետ կա, որ դատավորն ուզում է օգտվել իրավիճակից: «Ժողովուրդ» թերթը եղելությունը փորձեց պարզել անձամբ դատավոր Ազարյանից, սակայն վերջինս, իմանալով, որ զանգահարողը լրագրող է, չցանկացավ անգամ լսել հարցը եւ անջատեց հեռախոսը: Մեր այլ փորձերը դատավորի հետ զրուցելու անցան ապարդյուն, քանի որ նա այլեւս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

Աղբյուր՝  lurer.com

Like this post? Please share to your friends: