charset="UTF-8"> Քոչարյանի աջակիցների և արմավիրցիների միջև լուրջ բախում է տեղի ունեցել

Քոչարյանի աջակիցների և արմավիրցիների միջև լուրջ բախում է տեղի ունեցել

Ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որին կիս գրել է.

«Իմ քաղաքից հեռու մնացեք ձեր պիցցայակերներով…»:

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել էր արմավիրցիներին. «Հարգելի՛ Արմավիր քաղաքի բնակիչներ, Քոչարյանի աջակիցները հենց հիմա մեր քաղաքում են, էդ պիցցայակերներն իրենց միացման կոչով ելույթներ են ունենում «Արծիվ-13» ջոկատի հերոսներին հատկացված տարածքի մոտ… Իրանք իրավունք չունեն իրանց պիցցայակեր թայֆայով իմ քաղաքում մարդասպանի, Մարտի 1-ի կազմակերպողի համար աջակցության հավաք կազմակերպել: Խնդրում եմ բոլորին՝ ով հնարավորություն ունի դուրս գա հուշարձանի մոտ ու պարզապես թույլ չտա…»:

Իմ քաղաքից հեռու մնացեք ձեր պիցայակերներով

Опубликовано Давидом Оганнисяном Воскресенье, 1 декабря 2019 г.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ստորագրահավաք են անցկացնում Հոկտեմբեյանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

Like this post? Please share to your friends: