ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը վերսկսվել է։ Այս պահին Վճռաբեկ դատարանում քննվում է նրա խափանման միջոցի դեմ ներկայացված ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի միջնորդությունը:
Ըստ տեղեկությունների՝ նիստերի դահլիճում է նաև Քոչարյանը: Նիստը, սակայն, անցկացվում է դռնփակ՝ Լիլիթ Թադևոսյանի նահագահությամբ։ Ի դեպ, վերջինս Մարտի 1-ի գործով դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է: