charset="UTF-8"> Քննչական կոմիտեն հայտնել է երեկ տեղի ունեցած օդանավի վթարի վարկածը

Քննչական կոմիտեն հայտնել է երեկ տեղի ունեցած օդանավի վթարի վարկածը

ՌԴ քննչական կոմիտեն այսօր վարկած է հրապարալկել, թե ինչը կարող էր դժբախտ պատահարի պատճառ դառնալ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ

«Аэрофлот»-ի Superjet-100 ինքնաթիռի վթարի պատճառն օդաչուների ու դիսպետչերների ոչ բավարար որակավորումն է եղել:, փոխանցում է ТАСС-ը:

«Հետաքննող հանձնաժողովը դիտարկել է միջադեպի պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ, որոնցից են՝ օդաչուների, դիսպետչերների և օդանավերում տեխնիկական ստուգում իրականացնող անձանց անբավարար որակավորումը, ինչպես նաև օդանավի անսարքությունն ու եղանակային անբարենպաստ պայմանները»,- հայտարարել է բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

ՌԴ ՔԿ-ն հայտնել է «Շերեմետևո»-ում օդանավի վթարի վարկածը

Նշենք, որ աղետի հետևանքով Մոսկվայի օդանավակայանում ավելի քան 100 թռիչք է հետաձգվել: Մայիսի 6-ի դրությամբ «Аэрофлот»-ի ակցիաների գները Մոսկվայում 3,3%-ով նվազել են:

Like this post? Please share to your friends: