Քիչ է մնում ասեն՝ Հայաստանին մայիսից զենք չի մատակարարվել, հարձակվեք դուք այդ կողմից, մենք՝ այս

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում նախընտրական հանդիպմանը պատասխանել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ով ասել էր, որ մայիսից հետո Հայաստան զենք չի մտել: «Քիչ է մնում ասեն՝ Հայաստանին մայիսից զենք չի մատակարարվել, հարձակվեք դուք այդ կողմից, մենք՝ այս: Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով: Այս առումով, ուզում եմ ձեզ հուսախաբ անել», – դիմելով Մարգարյանին՝ ասել է Փաշինյանը՝ ավելացնելով. «Խոսում եք՝ խոսեք՝ ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինության մատակարարման հետ»:

Աղբյուր՝ Լուրեր.com

Like this post? Please share to your friends: