charset="UTF-8"> Քաղաքացիների հետ պետք է ազնիվ լինել, պարոն քաղաքապետ. Դավիթ Խաժակյան

Քաղաքացիների հետ պետք է ազնիվ լինել, պարոն քաղաքապետ. Դավիթ Խաժակյան

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու նիստ, որի ժամանակ Դավիթ Խաժակյանը՝ «Լույս» խմբակցության ղեկավարը, ասել է Հայկ Մարությանին.

– Քաղաքացիների հետ պետք է ազնիվ լինել:

Դավիթ Խաժակյանը հիշեցրել է խոսքերը, որ երկու տարի ժամանակ է հարկավոր, որպիսի տրանսպորտային համակարգը բարեփոխվի:

Երկու տարով հետաձգել կամ ասել, որ մեզ երկու տարի ժամանակ է պետք սկսելու համար ներդրման պրոցեսը, նշանակում է ձախողել  ամբողջ բարեփոխումների գործընթացը։ Այն աշխատանքը, որ կատարել էինք մենք ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այդ աշխատանքը ջուրը գցելը նշանակում է մեր տրանսպորտային ցանցը շարունակել թողնել կոլապսի մեջ, – ասել է Խաժակյանը:

Նաև հավելել է.

Ազնիվ կլիներ ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, բայց հուսահատության գազելներից դեռևս ելք չկա:

Հայկ Մարությանի պատասխանն այսպիսին է եղել.

Դուք ստացել եք ամսական 55 հազար դրամը ու ոչ մի բան չեք արել՝ ըստ իս: Ֆինանսավարկային ու տնտեսական հարցերի հանձնաժողովն անգործության է մատնված եղել և այն զեկույցը, որ բերել են մեզ՝ ես համարում եմ անբավարար:

Ի պատասխան քաղաքապետի՝ Խաժակյանը շեշտեց.

Ձեզ համար անցանկալի կլինի, որ տարվա վերջում քաղաքի խնդիրները վերագրեն ձեր ստացած աշխատավարձին։ Քուա՛նշ, պարոն քաղաքապետ, այդ 55 հազարի վրա։ Որևէ մեկին հանձնարարեք, պատրաստ եմ քննարկել, բանավիճել, որ որևէ կետում ասեն՝ այ էս բանը չեք արել, լավ չի եղել:

 

Աղբյուր՝ lurer.com 

 

Like this post? Please share to your friends: