Փաշինյանին դժվար ժամանակներ են սպասում. Պաշտոնի համար միմյանց տակ են փորում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեև խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն: Փոխարենը լիովին նոր դեմքեր են «Իմ քայլը» դաշինքում, որտեղ մի կողմից ուրախության գինարբուքներ են, մյուս կողմից արդեն միմյանց տակ են փորում իշխանական պաշտոններ ունենալու համար:

Խոսքն ամենից առաջ ԱԺ նախագահի աթոռի մասին է, ինչպես նաև երկու փոխխոսնակների, որոնք, բնականաբար, «Իմ քայլից» են լինելու, իսկ փոխնախագահներից մեկը կրկին լինելու է ընդդիմությունից: Արդեն քննարկվում է նաև հանձնաժողովի նախագահների, տեղակալների հարցը, ու այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Մեր տեղեկություններով` առավել թեժ է միջազգային կառույցներում աշխատելու ցանկություն ունեցող իմքայլականների պայքարը:

Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանին դժվար ժամանակներ են սպասում, երբ պետք է և՛ սեփական թիմի անդամների ամբիցիաները բավարարի, և՛ մտածի նրանց իր կողքին պահելու մասին»:

Աղբյուր՝ lurer.com

Like this post? Please share to your friends: