charset="UTF-8"> Ցավալի լուր. Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող

Ցավալի լուր. Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

յս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Like this post? Please share to your friends: