Տնական ֆրանսիական պանիր. համեղ, պարզ և էժան

Այս բաղադրատոմսը բերված է Ֆրանսիայից:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 0,5 կգ կաթնաշոռ՝ 9%-ց ոչ ցածր
  • 05, լ կաթ՝ 3,5%
  • 1 ձու
  • 0,5 թ.գ. սոդա
  • 50 գ կարագ
  • աղ՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակ

  • Վերցնում ենք կաթսա:
  • Խառնում ենք կաթն ու կաթնաշոռը և դնում կրակին:
  • Անդադար պետք է խառնել:

  • Երբ կաթը եռա, ցածրացնում ենք կրակը և շարունակում եփել:
  • Երբ տեսնենք, որ կաթը կտրվել է, լցնում ենք շղարշով քամիչի մեջ:
  • Երբ ավելորդ ջուրը քամվի, պինդ զանգվածի մեջ ավելացնում ենք սոդան, կարագը և ձուն և դնում ենք թույլ կրակի վրա:

  • Անդադար խառնում ենք և եփում 5 րոպե:
  • Անջատում ենք կրակը և կաթնաշոռային զանգվածը տեղափոխում դրա համար նախատեսված ձևավոր ամանի մեջ: Ցանկալի է ամանի մեջ շղարշ դնել, որպիսի հետո հեշտ լինի հանել պանիրը:
  • Մեկ գիշեր թողնում ենք սառնարանում:
  • Առավոտյան պանիրը պատրաստ կլինի:

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: