charset="UTF-8"> ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ մեջքիցս խփեցիր, սուր խոսակցություն ունեցա.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ մեջքիցս խփեցիր, սուր խոսակցություն ունեցա.

Քիչ առաջ Ուրվագիծ հաղորդաշարի հյուրը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էր: «Առաջին օրվանից հեղափոխության, որ Նիկլոը մասնակցում էր, քայլելով հասավ Երևան, մի քանի հոգով էին: Ոնց եղավ եղավ, որ առաջին հանդիպմանը 1200 հոգի չկար, երկրորդին ավելացավ, ո՞նց եղավ: Կամ, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, որ ձերբակալվեցին, ո՞վ առաջինն իրենց կողքը կանգնեց: Էդ հարցերը ձեզ չեք տվե՞լ»,- նշեց նա:
Նա նաև անդրադարձավ ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան կապին՝ նշելով. «Այսօր ասում եմ՝ Սարգսյանը, Քոչարյանը, Տեր-Պետրոսյանն իմ՝ ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող իմ միջոցով գալ քաղաքականություն, եթե այդպիսի բան լինի, անբարոյական ընտանիքի զավակ եմ»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին, նա նշեց. «Նիկոլի մտքով անգամ չէր անցնում, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա: Էդ ժամանակ Սերժ Սարգսյանը զանգեց ինձ, ասեց՝ մեջքիցս խփեցիր: Սարգսյանի հետ էդ սուր խոսակցություն ունեցա: Ասացի՝ ես ընդդիմադիր եմ ու նրանց հետ եմ»,- Կենտրոնի եթերում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ քաղաքական ի՞նչ քայլեր եք անելու առաջիկայում, ասաց. «Պետք է հանդիպումներ լինեն արտախորհրդարանական ուժերի հետ, ովքեր չեն համագործակցել Քոչարյանի ու Սարգսյանի հետ: Չենք կարա ձեռքներս ծալած նստենք, նախապատրաստական աշխատանքներ պետք է տանենք ԱԺ ընտրությունների հետ կապված: Ես հզոր, ծանր մարդ եմ… Հո չենք ասում Աժ ընտրություններ չենք ուզում, կամ խանգարելու ենք, խնդիրը հրատապ լինելն ա… Ուզում են դեկտեմբերի՞ն, իմ ժողովրդի ցավը տանեմ»: Մանրամասները՝  տեսանյութում

Աղբյուր

Like this post? Please share to your friends: