charset="UTF-8"> Տարեց կինը խնդրեց կտրել ձեռքի եղունգները, և ահա թե ինչ լսեց բուժքույրից

Տարեց կինը խնդրեց կտրել ձեռքի եղունգները, և ահա թե ինչ լսեց բուժքույրից

Տարեց մարդիկ խոցելի են և շատ զգայուն: Նրանք բոլորն էլ, ինչպես և երիտասարդ ժամանակ, ինչ-որ հաճելի բաներ են ուզում, սակայն երբեմն ամաչում են ասել դրա մասին, երբեմն էլ չեն կարող իրենց դա թույլ տալ: Իրականում շատ քիչ բան է հարկավոր միայնակ մարդու ժպիտի համար: Այս պատմությունը արտացոլում է տարեցների ներաշխարհը:

Բրենդալին Մեյ Պորտերը ծերանոցի բուժքույր է: Շատ տարեցներ համեստ են և ծառայություններ խանդրում են միայն ծայրահեղ դեպքում: Այդպիսիններից մեկը դարձավ մի ծեր կին: Նա վերջերս էր ընդունվել ծերանոց: Մի օր խնդրեց Բրենդալինին կտրել իր ձեռքի եղունգները: Երբ աղջիկը առաջարկեց լաքով պատել եղունգները, նա կտրականապես հրաժարվեց:

:

Ահա թե ինչ գրեց աղջիկը իր ֆեյսբուքյան էջում.

«Այսօր աշխատավայրում մի կնոջ ձեռքեր էի կարգի բերում, երբ ցանկացա լաքով պատել նրա եղունգները, նա մի անգամից հրաժարվեց:

Նա ամաչում էր իր ձեռքերից և ինձ ասաց, որ իր ձեռքերը տգեղ են, և նա չի ուզում դրանց հանդեպ ուշադրություն գրավել: Նրա ձեռքերը իսկապես երիտասարդ չէին, բայց նա կարող էր գոնե թափանցիկ լաքի համաձայնել: »

Պոտերը երկար մտածելով էր բառերը ընտրում: Վերջում նա ասաց կնոջը. «Ձեր ձեռքերը հիասքանչ են, դրանք պատմում են ձեր կյանքի պատմությունը: Դրանք պատմում են սիրո, հոգատարության և արկածների մասին: Ձեր ձեռքերը դիպչել են սիրելի մարդկանց, շատերը կցանկանային, որ այդ հպումները կրկնվեին:»

Այդ ջերմ բառեռրը դիպչեցին տարեց կնոջ սրտին: «Եվ մենք որոշեցինք ընտրել վարդագույն լաքը»,-եզրափակեց Պորտերը:

Նրա գրառումը շատ մարդկանց հուզեց, և շատերը սկսեցին ուղարկել սիրելի կանանց ձեռքերը…դրանք բոլորը հիասքանչ են: Դիտեք ինքներդ.

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: