charset="UTF-8"> Տասնյակից ավելի խուզարկություններ Վանաձորում. ոստիկանական մեծ անձնակազմ է ոտքի հանվել

Տասնյակից ավելի խուզարկություններ Վանաձորում. ոստիկանական մեծ անձնակազմ է ոտքի հանվել

Քրեական հետախուզության գլխավոր վարչության ու Հատուկ նշանակության վարչության աշխատակիցներն այսօր Վանաձորում «օպերացիա» են իրականացնում:

Մեր տեղեկություններով, այդ «օպերացիայի» շրջանակում իրավապահներն այսօր Վանաձորում խուզարկել են քրեական հեղինակություն «Շալո» մականունով հայտնի Շալիկո Մանուչարյանի բնակարանը:

Խուզարկությունը կատարվել է օրեր առաջ Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի քրեական գործի շրջանակում: Այսօր նույն գործի շրջանակում դատարանի որոշմամբ տասնյակից ավելի խուզարկություններ են արվել Վանաձորում:

Դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 11-ին. դեռեւս չպարզված անձինք կրակահերթ էին իրականացրել Վանաձորի Նավ ռեստորանից դուրս եկած 2 տղամարդու վրա, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, մոսկվաբնակ քրեական հեղինակություններ են: Կրակոցներից անմիջապես հետո հանցագործները իրենց Վազ 21-07 մակնիշի մեքենայով դիմել էին փախուստի, այնուհետ այրել մեքենան:

Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանության փորձի ետեւում կանգնած է քրեական հեղինակություն Շալիկոն, որը կրակոցներից հետո կարծես «փախուստի» է դիմել:

Armtimes.com

Like this post? Please share to your friends: