Վլադիմիր Կոստանյանը վարկը չմարելու պատճառով կարող է զրկվել իր տնից

Դերասան Վլադիրմիր Կոստանյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հունվարի 18-ին դիմել է հանրությանը, որտեղ ներկայացրել է իր խնդիրը:

Իր տունը գրավ դնելով՝ «Յունիբանկ»-ից վարկ է ստացել, մեծ մասը մարելուց հետո ունեցել է առողջական խնդիրներ: Այժմ դերասանի պարտքը մի քանի անգամ մեծացել է:

-Ընկել եմ բանկային ծառայությունների ծուղակը: Մի քանի տարի առաջ վերցրեցի 8 միլիոն դրամ «Յունիբանկ»-ից՝ տունը դնելով որպես գրավ: Մուծել եմ հինգ միլիոն դրամ, մնացել է մոտ 3 միլիոնը: 2018-ին ինսուլտի պատճառով ձախ կողմս լրիվ թուլացավ, չկարողացա վճարել բանկի գումարները: 3 միլիոնը դարձել է 7,5 միլիոն: Չգիտեմ ինչ անեմ, ոնց անեմ…-ասել է Վլադիմիրը:

Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրա աջակցությունը՝ նշելով, որ ինսուլտը ստացել է հրապարակում՝ ցույցերին աջակցելու ժամանակ:

Опубликовано Vladimir Kostanyan Четверг, 17 января 2019 г.

Like this post? Please share to your friends: