Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է Մանվել Գրիգորյանի՝ ազատ արձակվելու մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը պատկերացում չունի, թե ինչ հիմուքներով է դատարանը որոշում կայացրել՝ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին դատարանը ազատ էր արձակել Մանվել Գրիգորյանին՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վանաձորում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:

Փաշինյանն ասել է.

-Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի:

Փաշինյանն անդրադարձել է նաև գազի գնի վերաբերյալ հարցին՝ հույս հայտնելով, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները հաջող կընթանան: Դիտարկմանը, թե Հայաստանին մատակարարվող գազի սակագնի թանկացման վերաբերյալ արտահոսք եղավ վերջին օրերին՝ Փաշինյանն ասել է, որ նման տեղեկատվություն չունի:

«Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա, մենք պայմանավորվել ենք, որ հարցը պետք է քննարկենք»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

 

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: