charset="UTF-8"> Սա զինվորական գրքույկս է. առողջապահության նախարարը պատմեց, թե ինչու է ազատվել ծառայությունից

Սա զինվորական գրքույկս է. առողջապահության նախարարը պատմեց, թե ինչու է ազատվել ծառայությունից

Սա զինվորական գրքույկս է: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցուցադրեց իր զինգրքույկը՝ հավաստիացնելով, որ ծառայել է ու առողջական խնդիրների պատճառով զորացրվել է:

Թորոսյանը նշեց, որ զորակոչվել է 25.12.2015-ին՝ ՊԲ-ի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, զորացրվել է 27.10.2016-ին: «Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Ես 33 տարեկանում եմ զորակոչվել բանակ, քանի որ ես բժիշկ եմ, սպա եմ, և պարտավոր եմ ծառայել մինչև 35 տարեկան: Մինչև 27 տարեկան ունեցել եմ ուսումնական տարկետում, իսկ հետո ինձ մոտ հայտնաբերվել է հիվանդություն, ինչի պատճառով 5 տարի ազատված եմ եղել բանակից: Սակայն տարիներ անց, կարգերը փոխվելուց հետո, այդ հիվանդությունն այդ աստիճանի ծանր չի համարվել, և ես զորակոչվել եմ»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ էլ երեք ամիս եղել է բարձրացված ռեժիմի տակ, ինչը ենթադրում է 24-ժամյա առկայություն զորամասում: «Ապրիլի 1-2-ի գիշերն էլ Ստեփանակերտում հերթապահ եմ եղել: Հետո մոտս սրացում է եղել, որի պատճառով նորից փորձաքննություն է եղել ու նորից ազատվել եմ բանակից: Պարբերական հիվանդության մասին է խոսքը, որի պատճառով մարդիկ երիկամներից են զրկվում ու դիալեզի վրա են նստում»,-ասաց նախարան ու ծոցագրպանից հանելով՝ ցույց տվեց նաև ինչ-որ դեղահաբեր՝ պարզաբանելով, որ ամեն օր խմում է այդ դեղը, որպեսզի երիկամային անբավարարություն չունենա ու փոխպատվաստման չգնա:

Like this post? Please share to your friends: